Լցված է անհուն իմ հոգին հիմա
Շփոթ երգերով ու աղմուկներով.
Լցված է սիրտը իմ՝ էլեկտրական
Բորբ հոսանքներով։
15
Ռադիոկայան է իմ հոգին հիմա
Ամբողջ աշխարհի ու մարդկանց հանդեպ.
Ու բա՛րձր է, բա՜րձր է կայանն իմ հոգու
Մասիսի նման բա՛րձր է ու հաստատ —
Հզո՛ր, ահարկո՛ւ։
16
Օրերում այս վառ, հողմավար, շփոթ—
Հեռու ու մոտիկ միլիոն սրտերի
Ե՜րգն է վիճակվել ինձ երգել այսօր.
Իմ բազմամիլիոն, բյուր ընկերների
Խինդը այսօրվա ու թռիչքը մեծ— 15
Գալիք օրերին նետելն է երգիս
Վիճակվել այսօր։
Ահա՛ թե ինչո՛ւ է երգս հաղթական,
Ահա՛ թե ինչու է իմ ձայնն այսօր
Հավերժի նման համա՜ռ ու հաստա՛տ։
too