Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

20 Ահա՛ թե ինչու
Վիթխարահսկա, որպես Էյֆելյան
Աշտարակը մեծ,
Անցած ու գալիք դարերի շեմքին
Հզոր, բարձրաբերձ՝
25 Կանգնել եմ ամբողջ հասակովս մեկ
Եվ երգում եմ ես։
Եվ հոգիս հիմա՛ ռադիոկայան՝
Իր հրակարմիր ե՛րգն է ուղարկում
Հեռո՛ւ ու հեռո՛ւ,—
30 Բոլո՛ր սրտերին, որ ապրում են, կան
Բոլո՛ր կողմերում։

Երգում է հոգիս, հրեղեն հնչում։
Գիտեմ՝ այսօրվա իմ երգի առաջ —
Իմ հոգու կարմիր կայծերի հանդեպ —
35 Ռադիոկայան է ամե՛ն մի հոգի,
Ո՛ւր էլ նա լինի։—
Ամե՛ն մի հոգի, որ ապրում է, կա
Եվ կրում է իր թևերի վրա
Նո՛ւյն խորհուրդը մեծ, խորհուրդը հսկա
40 Օրերի այս վառ,—
Այս վառ օրերի խորհուրդը պայծառ։
Ամե՛ն մի հոգի,
Որ իր երկաթե թևերով այսօր
Զնգում է, շաչում—
45 Եվ փնտրում է նո՜ր հանգիստ ու օրոր
Միլիո՛ն թևերի ըմբոստ շառաչում...

Գիտե՞ք, որ հիմա
Այստեղ — Նայիրի իմ երկրում ավեր
Ու հեռու-հեռուն —