Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

50 Կարմիր Մոսկովում,
Տիբեթում դեղին,
Սան-Ֆրանցիսկոյում, Լոնդոնում հսկա
Ու Սինգապուրո՛ւմ—
Բոլո՛ր վայրերում, բոլո՛ր կողմերում
55 Աշխարհը մի նո՛ր երգով է հղի։

Հե՜յ, հեռո՜ւ — մոտիկ
Հանքահորերում,
Գործարաններում,
Լայն ստեպներում ու անտառներում —
60 Բոլո՛ր վայրերում, բոլո՛ր կողմերում,
Երկաթի՛, բրոնզի՛, հողի՛ ու հանքի
Երգով օրորված իմ բյո՜ւր եղբայրներ,—
Ո՞վ ունի այսօր կամքը մեր հրե,
Ուժը մեր բոսոր
65 Ու վառ բախտը մեր
Տիեզերական։

Ո՞վ ունի այսօր...

Մենք ենք, որ նո՜ր ենք, հազա՜ր ենք ու բյո՛ւր։

Երկաթե հսկա մի դիսկի նման
70 Բյո՛ւր եղբայրների կամքը մեր արի,
Տիեզերական-
Նետե՛լ ենք արդեն թափով վիթխարի,
Դեպի հողմերը գալիք օրերի,
Դեպի — Ապագան...