Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲՐՈՆԶԵ ԹԵՎԵՐԸ ԿԱՐՄԻՐ ԳԱԼԻՔԻ



Շաչում է աշխարհը, զնգում է հիմա,
Շաչում ու զնգում են աշխարհի վրա
Բրոնզե թևերը Կարմիր Գալիքի։

Որպես երկաթե մի մրրկահավ՝
5 Թռչում է կարմիր մեր կամքը հիմա
Աշխարհի հեռուն —
Ու շաչում է հաղթ, երկաթ թևերով
Հեռու ու մոտիկ ռազմադաշտերում։

Փողփողում է վառ արևի առաջ
10 Մեր կամքը հիմա, որպես վիթխարի
Մի կարմիր դրոշ,
Որի արնագույն, կարմրավառ փայլից
Հնավանդ, զազիր քաղաքները քար,
Ցուլերի նման վիթխարահսկա,
15 Վախից խելագար,
Կանգնում են հետին ոտքերի վրա,
Փորում են հողը ոտքերի տակի
Ու սարսափահար
Իրենց վայրենի վա՛խն են մռնչում
20 Աշխարհովը մեկ —
Վա՛խը վայրենի, որ հնչում է մեր