Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոսոր սրտերում, որպես հաղթության
Ու փառքի մի երգ։

0՜, բառաչը այդ խելագար վախի,
25 Օ՜, սարսափահար ճիչը հոգևար
Ու տագնապը սուր՝
Հին, հազարամյա, քա՛ր քաղաքների
Տագնապը գաղիր.
0՜ սարսափը այդ հուսահատական,
30 Մեռնող ցուլերի բառա՛չը վերջին
Կրկեսների մեջ հսկավիթխարի,—
0՜, սարսափը այդ նրանց հուսահատ,
Որ մեր սրտերում, կրծքերում երկաթ
Փոխվում է կարմիր, խնդացող հրի...

35 Ճչում են հիմա
Թերթերը բոլոր մայթերի վրա,
Հաղթ կայանները ռադիո-գրի,
Գոց, զրահապատ գնացքներն շտապ
Ու շչակները գործարանների,
40 Սավառնակների թևերը շաչող,
Աղմուկը մաշվող ավտոշիների,
Թնդանոթների ամբոխները ծույլ,
Որ հիմա արնոտ ռազմադաշտերից,
Գործադուլ արած բանվորների պես
45 Տուն են շտապում, քայլերով տարտամ,—
Ֆանտաստիկական, ահեղ առօրյան
ճչում է հիմա
Նրանց անամոք, նրանց հոգևար
Տագնապի նման հուսահատական,
50 Ճչում խռպոտ իր ձայնով վերջին-
Ու հասնում է այդ ճիչը հուսահատ
Լոնդոնից — Փարիզ — Ցեյլոն — Հնդուչին...