Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Սավառնակների նման ռմբաձիգ —
Օրերը, որ թեժ ռումբեր են նետում
Եվ թռչում են —
Ո՞ւր...

85 Անծի՜ր դաշտերում — բանակներ կարմիր։
Քաղաքներ մեռնող ու գյուղեր անմարդ։
Օրերի միգում — տագնապ ու գրգիռ։
Ոսկի ու բռունցք, արյուն ու երկաթ։
Ու տագնապը մութ, անկուշտ ու ագահ,
90 Հրեշի նման դեղին, հազարաչ,—
Ու բազմամրրիկ աշխարհի վրա—
Բրոնզե կարմիր թևերի շառաչ։
Ու երգը իմ նոր պիտի ավետի
Վաղը աշխարհին առաջին անգամ
95 Թռիչքի՛ մասին անկուշտ կարոտի
Մեր հավերժական։

Եվ նրանք, որ դեռ աշխարհում չկան,
Որ դեռ նոր պիտի ապրեն աշխարհում,
Դեռ նոր պիտի գան,—
100 Կարո՞ղ են, թող մեր թռիչքն այսօրվա
Անձկորեն չըզգան...

Նրա՛նք, որ պիտի ապրեն աշխարհում
Կարմիր Ապագան։
Նրանք, որ դեռ նո՜ր, դեռ նո՜ր պիտի գան․․․