Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ե Ր Գ Ժ Ո Ղ Ո Վ Ր Դ Ի Մ Ա Ս Ի Ն

I

Երկիրը մե՜ծ էր ու լայն։— Տափաստաններ

ընդարձակ,

Անծայրածիր հովիտներ ու ստեպներ հեռանիստ,
Հորիզոնից-հորիզոն ձյունե դաշտեր սպիտակ,
Լա՜յն երկնքի տակ փռված գյուղեր անդորր ու

հանգիստ։

5 Մե՜ծ էր երկիրն` հյուսիսի վերի ծովից մինչ հարավ.
Ու արևի մի ծագից մինչ մյուս ծագն արևի։
Նստել էր էդ ընդարձակ երկրի մեջ ցարն անիրավ
Ու իշխում էր սանձարձակ, որպես դաժան

թշնամի։

Խեղճ էր ապրում ժողովուրդն՝ հազարբարիք

երկրի էդ՝

10 Ճորտ էր, գերի, հողազուրկ՝ աշխատասեր էր,

աշխատում,

Բայց մնում էր անոթի ու ապրում էր անհեթեթ,
Անիմաստ կյանք մի դժվար, որպես լծկան անասուն։
Նստել էին էդ անբախտ ժողովրդի շլինքին
Գոռ իշխաններ զանազան, հողատերեր ամեհի.
15 Քշում էին տեղից-տեղ զուրկ, անկրակ մուժիկին,
Ու լռում էր մուժիկն էլ՝ աչքը ահի ու մահի։