Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էդ ընդարձակ աշխարհում, ուր հողը շատ էր

այնքան,

Որ երկրի կեսը հաճախ մերկ ու խոպան էր մնում —
Հողազուրկ էր գյուղացին ու տառապում էր կարկամ,
20 Ուրիշի հողն էր վարում առավոտից-իրիկուն։
Լուռ տառապում էր էդ խեղճ ժողովուրդը հողազուրկ
Հացի տեղ քար էր ուտում ու մեռնում էր անոթի,
Վշտից օղի էր խմում կաբակներում բազմաղմուկ
Ու քնում էր օրն ամբողջ, որ չարթնանա ու չուտի։
25 Ու հավատում էր մեկ էլ, աղոթում էր աստծուն
Ժողովուրդը էդ թշվառ,— հավատում էր, որ վերից
Լույս կբացվի մի օր էլ — հող կտրվի գյուղացուն,
Եվ ժողովուրդը ազատ ու լի՝ կապրի էդ օրից։
Բայց ոչ աղոթքն էր փրկում ժողովուրդին Էդ թշվառ,
30 Ոչ էլ օղին՝ դառնահամ կաբակներում աղմկուն.
Երկիրը ծով էր արյան ու կարիքը — անսպառ,
Սովն էր երկրում թափառում՝ արյանըռուշտ

ու անքուն։

Հազա՜ր տարի էդ երկրում արևն ելավ արյունոտ
Ու մայր մտավ արյունոտ, որպես թրով

զարկած աչք,

35 Երկիրը ծո՞վ էր արյան, երգը երկրում —

մահվան բոթ,

Ու չէր վառվում օրերում լույս—փրկաբեր մի
հրաշք։
Վաղո՜ւց էր, շա՜տ էր առաջ, որ հայտնվեց մի

մուժիկ։

Շուրջը խմբեց բյուրավոր ըռնչպարներ անոթի,
Անտուն մարդիկ հավաքեց, գործից ընկած ու

բոբիկ,

40 Ու խմբերով նրանց խեղճ ուզեց երկիրն ազատի։