Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ձայն տվեց. «— է՜յ, ընչազուրկ, անհող մարդի՛կ,

եկե՛ք դե՛ս,

Հավաքվեցեք բյուրավոր հոսանքն ի վար էս գետի.
Հազա՜ր-հազա՜ր հավաքվեք, պիտի տանեմ

այսօր ես

Մինչև քաղաքը ցարի ձեր էս բանակն անոթի։
45 Պիտի Մոսկո՜վ տանեմ ձեզ... Ու քեֆ պիտի

անեք դուք,

էնտեղ օղի պիտ խմեք՝ ինչքան կուզեք, ինչքան կա,
Պիտի նստեք մեծամեծ պալատներում մեծաշուք,
Ու ձայնը է՛ն ղրկվածի պիտի գահի՜ց զրնգա...»։
Էսպես կանչեց։— Ու եկան հազարավոր, բյուրավոր,
50 Եկան, բոլո՛րը եկան, ով որ չուներ խա՛տա-տուն,
Եկան, բոլորը եկան, հավաքվեցին նորից-նոր։
Ու բանակը ծավալվեց օվկիանի պես ծփուն։
Ինչպես անտառը խշշար, ինչպես ծովը շառաչեր,
Ինչպես մրրիկը շաչեր — բանակից էդ բազմամարդ
55 Ամբողջ երկիրը զնգաց ու դղրդաց ծերից-ծեր՝
Երգը զնգաց բանակի՝ հազարաձայն ու զվարթ։
Ու անտառի նման սև բանակը էդ շարժըվեց,
Հորձանք տվեց ու ծփաց հոսանքն ի վեր էն գետի,
Ու հեղեղի պես սրբեց շեն կալվածներ մեծամեծ
60 Ու հողերի վրա տեր նստեց մուժիկն անոթի։
Էդ քանի օրը մի քիչ զուլալ էր աչքն արևի՝
Կարծես դեղդիր էր քաշել արնոտ աչքին իրա էն.
Արևավառ ծփացին տափաստաններն հեռևի,—
Զուրկ մուժիկները ելան, որ ստեպները վարեն։
65 էսպես եղավ։ Եվ հանկարծ, ինչպես հեղեղը հորդի՝
Ահեղ սուրաց վերից-վար արնախում զորքը ցարի.
Եկան, կռիվ եղավ մեծ, կռվեց բանակն անոթի,
Որ հույսը զուրկ մուժիկի անվերադարձ չմարի։
Երկա՜ր-երկա՜ր կռվեցին։ — Ու ետ առան նորից էն