70
Քաղաքները գրաված ու հողերը խեղճերի,
Իշխանների կիսավեր պալատները հոյաշեն —
Ու բյուր, հազար անոթի տարան հետները գերի։
Ու բռնեցին սևաչյա առաջնորդին նրանք մեծ,
Վանդակ դրին, որպես մութ սարից բռնած մի գազան 75
Դեմքին ներկեր քսեցին, արնոտեցին ու էդպես
Մոսկով տարան — ցարանիստ քաղաքը էն
սրբազան։
Էնտեղ տարան։ Ողջ երկիրն արդեն գիտեր
ծերից-ծեր
Առաջնորդի մասին էդ անտունների բանակի,
Գիտեր.- որ ռուս աշխարհի, ժողովրդի էդ անտեր 80
Պաշտպանն է նա ու մեռնի՛ պիտի մահով կրկնակի։
Գիտեր.— ու սուգ էր անում։ Մինչ ղողանջը
զանգերի
Արքայանիստ Մոսկովում ահասարսուռ զրնգաց,
Ու ամբոխը հավաքեց, և հսկային էն բերին,
Դահիճն եկավ—ու քաջի գլուխն ընկավ ուսից ցած։ 85
Իսկ նրանց, որ նրա հետ գերի էին վերցրել —
Հոշոտեցին դահիճներն անգղների նման գեշ,
Պատառ-պատառ արեցին ու փորեցին աչքերն էլ
Ու փռեցին դաշտերում հազա՜ր դիակ, նեխած լեշ։
Էսպես արին։ Ու էսպես թաղեցին բախտը խեղճի 90
Ու ծիծաղը, մի օրվա նրա քթից բերին ետ։
Նորից արևը ելավ, ինչպես ձեռքից դահիճի՝
Աչքը թարախ ու արյուն ու շողերը — մեկ-մեկ նետ։
Բայց ժողովուրդը երկա՜ր իր երգերի մեջ երգեց
Քաջի մասին էն խիզախ՝ ժողովրդին մխիթար,— 95
Հազա՜ր երգեր հորինեց էն հսկայի մասին մեծ,
Որ ճորտացած մուժիկին ազատություն պիտի տար։