Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

II



Ու տարիներ սահեցին դանդաղ, իրար ետևից...
Եվ արևը բարձրանում ու իջնում էր արյունոտ։
Պատերազմներ էին միշտ ու նախճիրներ էն թևից՝
100 Սովն էր իշխում սանձարձակ ու աշխատում էր

տենդոտ։


Էնտեղ թաթարն էր զարկում։ Թուրքն էր էնտեղ։

Էնտեղ լեհ


Զորքն էր մտնում ընդարձակ, շեն կալվածքներն

արքայի


Տենդ ու երաշտ էր երկրում, հիվանդություն

ամեն տեղ,


Ու թռչում էր գեղից-գեղ սև ուրվականը մահի։
105 Ձեռքին կոտրած գերանդի՝ անցնում էր մահն

անկշտում


Սավառնում էր ձյունաբուք մրրիկներում սպիտակ,
Հունձք էր անում ժրաջան։ հազարներով գլխատում
Ու մեռնում էր կյանքն, ինչպես ջրով լցված մի

փեթակ։


էս ժամանակ էր ահա, որ հյուսիսի դաշտերում
110 Երկաթակամ ու համառ մի նոր մուժիկ երևաց,
Շուրջը մարդիկ հավաքեց ու վրեժով աններում
Կռվի ելավ ահավոր ու արշավեց սրընթաց։
Նորից անտուն, անոթի հողազուրկները եկան,
Հավաքվեցին Գյուղերից, քաղաքներից հեռավոր,
115 Հոծ բանակներ կազմեցին ու համայնքներ

գյուղական


Ու խմբերով իրենց բյուր կռվի ելան նորից֊նոր։
Ասին՝ երկրի վրա թող ոչ մի իշխան չմնա,
Մա՛հ գիշատիչ ու գազան իշխաններին հողատեր.
Այլևս ռուս աշխարհում հողատեր է միայն նա,
120 Ով փոցխ ունի իր ձեռքին և կարող է աշխատել։