Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

150 Խեղդած մանկան նման մի — ձայնը խզվեց

ու դողաց.

Ձեռքերը ետ կապեցին, ծունկի բերին նորից-նոր,
Գլուխը վար թեքեցին ու դանակը շողշողաց...
Ու ժողովուրդը նորից մնաց թշվառ ու անտեր,
Նորից արևը ելավ՝ արյուն հագած ու մոխիր—
155 Ու տարիներ սահեցին անմխիթար, անտարբեր,
Ու չձգտեց ո՛չ-ոք էլ կյանքի ընթացքը փոխել։
Նորից երկրում ծերից-ծեր անհուսությունը իջավ
Ու մորեխի պես նստեց հոգիների վրա խեղճ։
Սովը նորից տարածվեց ու արշավեց սրընթաց,
160 Ու տարիներ անցան մութ ու աղետներ եղան մեծ։
Եվ չէր մուժիկն հավատում էլ ոչ մի նոր հսկայի.
Մեծ էր ոսոխն ավելի, քան ուժերը մի-երկու
Ըմբոստ, խիզախ քաջերի, որ օրերում ամայի
Ելնում էին ու վառում փոթորիկներ ահարկու։
165 Ու ժողովուրդը լռեց։ Կրեց վիճակն իր դժվար,
Որպես վերից սահմանած անմխիթար կյանքի բեռ։
Դարեր անցան ու դարեր։ Մի՛շտ նույն երկինքը

մռայլ,

Նո՛ւյն իշխաններն ամեհի ու արքաներն անտար-

բեր...


III



170 էսպես երկար տարիներ ժողովուրդը տառապեց
Եվ օրերը նրան նոր առավոտներ չբացին—
Մինչ բացվեցին ամենուր գործարաններ մեծամեծ
Ու խուլ, խավար գյուղերից քաղաք եկավ գյուղացին։
Եկան, լցրին քաղաքներն հազարանուն խմբերով,
175 Խոզ գյուղերից անոթի բազմություններ եկան մեծ,
Հավաքվեցին երկաթե աշխատանքի տներում
Ու վաճառքի հանեցին հաղթ մկանները իրենց։


92-8