Նրանք ոչինչ չունեին ու էլ ոչինչ չունեցան,
Նույն անոթին մնացին քաղաքների մշուշում, 180
Բայց սրտերը վառվեցին ու մկաններն ամրացան —
Չէին նման էլ նրանք էն անիմաստ գյուղացուն։
Քաղաքների անողոք աշխատանքի հնոցում
Շչակները ճչացին աշխարհների մասին նոր,
Ու երկաթե երկնահուպ ծխնելույզի փնչոցում 185
Բոլորն հանկարծ լսեցին մի ազավակ ահավոր։
Մեքենաները նրանց ըմբոստ երգեր երգեցին
Եվ աշխատանքը հոգու մի նոր թռիչք ստեղծեց.
Ջղուտ բանվոր էր արդեն դաշտ ու սարի գյուղացին
Եվ ընկերներ ուներ բյուր ու երազներ ուներ մեծ։ 190
էսպես եղավ։ Եվ ահա քաղաքներում ամրակուռ
Մի առավոտ երգեցին ծխնելույզները բոլոր—
Բանվորների մասին մերկ, տառապանքի մասին լուռ
Ու բովանդակ աշխարհի մե՜ծ պայքարի մասին նոր։
Ասին՝ համայն աշխարհում երկու բանակ միայն կա՝ 195
Մեկը — խարդախ տերերի, հարուստների
անկշտում,
Որ լիանում են առատ, վայելում են անխնա,
Նստում են շեն տներում և երբեք չեն աշխատում։
Նրանք, որ տաք են հագնում, ու միշտ մաքուր,
ու միշտ նոր.
Գլխի տեղ վի՛հ ունեն մի ու անկշտում մի բերան, 200
Որ հարբում են ու փսխում, որ կերակուր
ուտեն նոր,
Եվ ափսոսում են միայն, որ աշխարհը չկերան։
Նրանք, որ տերն են հիմա քաղաքների, գյուղերի,
Պալատների, բերդերի, բարիքների բոլոր մեծ—
Նրանք, որ հացն են ուտում կիսաքաղցած բանվորի, 205
Զո՜ւրկ թողնելով միշտ նրան, որ էդ բարիքն