Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սակայն բանակը մյուս, մյուս բանակը էն մե՛ծ—
Աշխատավոր բյուրերի բանա՛կն է էն անսասան,
Նրանց, որ բյուր դարերի աշխատանքը ստեղծեր,
Որ աշխատանքն եղան մեծ, բայց բարիքներ

չտեսան։

210 Նրանց, որ բյո՛ւր են հիմա, անհաշիվ ու անհամար,
Որ մկաններ ունեն կուռ ու երակներ վիթխարի —
Ու հոգիներ ունեն մեծ՝ արևների նման վառ,
Եվ ստեղծում են բոլոր հրաշալիքներն աշխարհի։
Նրանք, որ հոդն են փորում, ճեղքում են

կուրծքը հողի,

215 Ու վիթխարի գետերին հոսանքներ են տալիս նոր—
Կուրծք են տալիս ծովերի հորձանքներին կատաղի,
Գնացքներ են շարժում բյուր ու հանքեր են

փորում խոր։

Նրանք, որ ուժն են կյանքի, կյանքի բազուկն

ստեղծող,

Որ շինել են, ինչ որ կա, ինչ որ դեռ պե՛տք է լինի.
220 Ասին՝ ամբողջ աշխարհում ինչքան հանք կա,

ինչքան հող,

Ինչքան բերք կա ու բարիք — պետք է նրա նրա՛նցը

լինի։

էսպիսի վա՛ռ երազներ մեքենաները ասին,—
Ու երկաթի անողոք շշուկներով ահարկու
Մեքենաները մի օր ահադղորդ ճչացին,
225 Որ պիտ կռվի ելնեն մեծ էդ բանակները երկու։
Ու տարածվեր վիթխարի քաղաքներիդ հեռավոր
Ըմբոստ մի ճիչ հրեղեն, մի աղաղակ հրաշեկ —
Քաղաքներիդ երկաթե մի աղաղակ թռավ նոր.
— Պրոլետարնե՛ր աշխարհի, հավաքվեցե՛ք,

միացե՜ք։

230 Ու միացան, ամրացան նրանց շարքերը փշուր,
Ու սրտերին նրանց կուռ մեքենաները ասին,