Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Որ պայքարի համար մեծ ու հաղթության

համար նոր

Պետք է բոլո՛րը ելնեն ու պայքարեն — միասին։
Ու պայքարի ելան մեծ նրանք մի մութ իրիկուն,
235 Երբ պատերազմ էր երկրի սահմաններում հեռակա,
Ելան բանվոր—գյուղացիք խենթությունով ահարկու
Ու բանակներ հանեցին արիասիրտ ու հսկա։
Քաղաքներում կարմրավառ դրոշակներ պարզերին,
Կուրծք տվեցին զորքերին արյունարբու արքայի,—
240 Սակայն չօգնեց բանվորին դաշտ ու սարի

գյուղացին,

Անշարժ մնաց, ահաբեկ՝ աչքը ահի ու մահի։
Ինչքա՜ն արյուն հոսեց վառ, ի՛նչ ընկերներ

վիթխարի

Զինվորների թրերից տապալվեցին ու կորան,
Եվ ի՜նչ ահեղ ցասումով բազմություններ

բանվորի

245 Արյունոտած ձեռքերով վերադարձան գործարան
Նրանք, տխուր, քաշվեցին, բայց պայքարի

համար նոր

Զնդաններում, բանտերում նրանց հոդին ամրացավ,
Ու տառապանքը սձհուն նրանց հոգին կրեց լուռ,
Մինչև աղետ եղավ մեծ ու ժողովուրդն արթնացավ։


IV



250 Աղետ եղավ։ Պատերազմ։ Ու ժողովուրդը անտեր
Զավակներին իր հեռու թշնամու դեմ ուղարկեց։
Ձեր հասկանում, թե ինչո՞ւ, ինքը ոչինչ չգիտեր։
Գնաց երկրորդ զավակն էլ — ու տոմնն ամբողջ

մնաց խեղճ։

Ու հազարներ գնացին, ու միլիոներ, ու բյուրեր,