Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 9 2 1



ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈ

Նորի՜ց զրնգում է հոգիս,
Դղրդում է անսանձ ահով։
Զգում եմ՝ կուտակվում է նորից
Փոթորիկը կյանքի ու մահու։

5 Նորից —
Աշխարհի բոլոր կողմերում—
Դեպ հյուսիս, արևմուտք, արևելք —
Ահաձայն զրնգում է մի երգ
Ու թռչում է — հեռու։

10 Նվագվում է նորից
Բյուրավոր սրտերի վրա
Մի անդարձ պարտության կսկիծ
Բայց վառվում է նո՛ր մի քուրա։
Բոցկլտում է միլիոն աչքերում,
15 Սրտերում արևտենչ ու վառ,
Երկաթե, բրոնզե կրծքերում,