Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երազել ենք հզոր աշխատանք -
Միլիոնի, բյուրի, բոլորի,—
Խնդությո՜ւն աշխարհից-աշխարհ,
Խենթությո՜ւն անմար հրի...

50 Մենք, որ բյուր երազներ ենք սնել
Օրերի աքսորում, բանտում,
Օրերում դժվար ու անել,—
Մերկ, հոգնաբեկ, անտուն։
Մաշել ենք մկանները մեր,

55 Ձեռքերով մեր պողպատ ու քար
Փորփրել ենք միլիոն հանքեր-
Դարերում անսահմա՜ն երկար...
Որ եղել ենք հին Աթենքում,
Կանգնեցրել ենք Մեմֆիսն ու Թեբեն

60 Դարերից անցել ենք անքուն
Ու հարթել ենք կյանքի ճամփեն։ —
Ու հազար դարերի տենդում
Մեզ ծախել են նրանք ոսկով —
Բայց հիմա եկել ենք — խնդուն,

65 Ու հասե՜լ ենք հիմա — Մոսկով։
Ծփծփում են հիմա հողմավար
Բանակները մեր բյուր,
Շառաչում են վարար,
Լեռնանում են, շաչում ամենուր։

70 Ձգվում են մկան առ մկան,
Ցանցում են աշխարհը հին,—
Կեցե՜լ ենք հզոր, հաղթական,
Սպասում ենք — վերջի՜ն կռվին։

Ասում ենք— Ծառացե՛ք հիմա,
75 Եկե՛ք, ինչքան կաք կյանքում,