Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պասում ենք ձեզ — անահ,
Սպասում ենք — անքուն։
Երազում ենք բանակները ձեր սև․
Որ պիտի հորդեն նորից,

8O Որ քանդեն մեր ուղին լուսե,
Լուսավոր ուղին բոլորի։
Եկե՝ք, ինչքան կաք։ Եկե՛ք։
Մեր կրծքերը պողպատ՛ են ու քար։
Այս օրվան սպասել ենք մենք

85 Դարերում — անսահմա՜ն երկար...
Եկե՛ք, հեղեղե՝ք, հորդե՛ք
Ծփացե՛ք ոհմակ առ ոհմակ,
Հյուսիսից մինչև արևելք
Տարածե՛ք ավերում ու մահ։

90 Ոսկեղեն արևի ներքո
Թող շողան ոսկի սվիններ,—
Եկե՛ք, դարերի խորքից
Անընդհատ արշավող հոներ։
Դուք, որ միշտ մեր քրտինքն ենք կերել

95 Ու հարբել քրտինքով մեր տոթ,—
Եկե՛ք, թե կուզեք չլինել
Մեր վերջին կովից հետո...

Մենք ասում ենք.— Կա՛նք, կլինե՛նք,
Աշխարհում ինչքան կա դեռ արև,
100 Ինչքան կա աշխատանք ու երգ,
Մկաններ— պողպատե, քարե,
Եկե՛ք Փարիզից, Լոնդոնից,
Նյու-Յորքից, Բեռլինից — եկե՛ք.
Սպասում ենք նորից,—նորից

105 Մեր ճակատը հպա՜րտ է ու սեգ։
Սպասում ենք կռվին Վերջին

122