Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Վերջին արտաքնոցը քարե —
Ու բոլո՛ր բերքերը հողի։

45 —Ինչպիսի՜ բազմալար երգեր
Ու հրաշք,
Հեքիաթ,
Հիացմունք։
— Ողջո՜ւյն, բյուրհանճար ընկե՛ր,—
50 Հանքագո՜րծ,
Հանքափո՜ր,
Հացթո՛ւխ.,.

Այո՛։
Ինչո՞ւ միայն ես։
55 Թող բոլո՛րը նրանք — երգեն։
Բոլորի՛ն, բոլորի՛ն, բոլորի՛ն —
Երգեն։

եվ ինչո՞ւ միայն նա՛ երգի —
Միայն նա — նայիրցի մի Պողոս.-
60 Իսկ Իվա՞նը, Ցուսո՞ւֆը, Չունկ-Ֆու՛ն,
Որ իրար ճանաչում են վաղուց։
Եվ մի՞թե դուք չգիտեք,
Որ կարող է այսօր Տիբեթից
Մի Խուն-Յուն ինքնիրեն թռչել —
65 Ռաշտ Պետրոգրադք Թիֆլիս։
Կամ աշնան տերևի նման
Կարող է թռչել Կարոն —
Կուզեք թող լինի Հագո—
Թիֆլիսից՝ Մարսել, Երևան,
70 Պեկին, Գահիրե, Չիկագո՛ ։

126