Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Օ, աշխարհր վաղո՜ւց է դարձե
Մի փոքրի՛կ, փոքրի՜կ փողոց...
Վաղո՛ւց դեղնավուն Պեկինից
Մինչև Նորք իր ձեռքը պարզած՝
75 Մի Չունկ-ֆու կարող է ասել
— Բարի լո՞ւյս, բանվո՛ր Պողո՛ս ․․․

էլ ինչո՞ւ միայն նա երգե —
Թող երգեն, ինչքան մարդ որ կա.
Թող աշխարհը ամբողջ երգե,
80 Զրնգա՛,
Զնգա՛,
Զնգա՛․․․

ԳԼ. Ա



1914 թ. հուլիս, Երևան



․ ․ ․



Երևան։
Աստաֆյան փողոց։

85 Փողոցի մեջտեղով ահա,
Մտքերի տակ ծանր կքած՝
Անցնում է մի բանվոր —
Պողոս։

Այրում է արևը եփող,
90 Խանձում է ջղերն հոգնած։ —
Գնում է դեպի դեպո
Նա։

Տոթ է։
Ամառվա կեսօր։