Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


95 Արևը — կարմիր շաֆրան։
Արևը — դրել է հինա:

Շտապում է նա — դեպո՛։
Մտքերը հրում են՝ գնա՛։

Ամեն ինչ — գո՜րշ առօրյա։
100 Ինչպես միշտ — գորշ, փոշոտ փողոց:
Սառը ջուր։
Խաղող։
Գինի՛։
Մարդիկ։ Կառքեր։ Մարդիկ։
105 Եվ ոչ-ոք չգիտեր, որ հիմա
Աստաֆյան փողոցի վրա—
Հրա՜շք պիտի լինի...

Եվ հրաշքն... այնպես պա՜րզ եղավ...
Հանկարծ բանվորի ճակատից
110 (Տոթ էր, շոգն ասում էր՛ գնա՛) —
Մի կաթիլ քրտինք ընկավ
Փողոցի փոշու վրա։

Ընկավ — ու մնաց մի պահ։
Ու ցոլաց նրա մեջ հանկարծ —
115 Երկնքի անսահման հեռուն
Ու արևը — հեռո՜ւ մի առկայծ...

Ու հսճւկարծ այնտեղից, փոշուց,
Ուր քրտինքը մնաց մի պահ —
Բյուրավոր բանակներ ելան'
120 Վիթխարի համարձակ, անահ...

128