Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

150 Մեր հնձվորները, հոփնաբեկ, կգան տուն։
Կբոլորեն սեղանի շուրջը նորից
Ու կլինի հազա՞ր ծիծաղ ու խնդում։
Ու խնջույքում, աներևույթ դու կգաս,
Սիրտս կզգա քո թովչությունը մոտիկ.
155 Եվ չես լինի դու արնավառ մի երազ,
Ու կխնդան քո զավակներն անոթի...
Կտեսնեն քեզ հանկարծ լուսե՜ ու պայծառ
Ու կլինես դու հարազատ ու անուշ։
Մոլթր կանցնի ու մառախուղը անծայր
160 Հուշ կդառնա, հնամենի մի զրույց.․.

X


Կապուտաչյա սիրուհիս, ամուսնսճւանք պիտի մենք
Արևի տակ` հայրենի հովիտներում կանաչուն։
Ու հնամյա աշխարհում մենք բախտավոր կլինենք,
Կապուտաչյա՜ սիրուհիս, դրախտաի՜ն իմ թռչուն։
165 Հովիտներում հայրենի, հովիտներում սրբազան
Կլինի մի հարսանիք հազարնվագ ու խնդուն,
Երգ ու ծիծաղ կլինի ու աղջիկները կգան
Ու կպարեն հնամյա պարերը խե՜նթ ու ճկուն։
Ու գինիներ կլինեն արնափրփուր ոլ կարմիր,
170 Որպես երազն արյունիս, որպես հոգուս զոհը հիր։
Ու ծաղիկներ կլխնեն բազմաբույր ու բազմերանգ՝
Հարսանիքիս խնջույքին փսփսալու են նոանք
Առասպելները ապրըված ու զրույցներ հնամյա
Նրանց մասին, որ չկան ու մոռացվել են հիմա։
175 Եկե՛ք, եկե՛ք հարսնքիս օրն այնքան երգ կլինի,
Այնքան խնդում ու ծիծաղ, անքան ցնծանք

արյունի,—

Եկե՛ք, եկե՛ք, սրբազան հովիտներում հաւրենի
Վաղը մի սուրբ խրախճանք, մի հարսանիք կլինի