180
Իսկ իրա խանութի առաջ
Նստած` խանութպան Համոն
Գանգատվում էր.— Ինչ՞ու չկա
Մի անուշ, գարնան քամի...
Թվում էր նրան, Համոյին, 185
Աշխարհը — փոշոտ մի փողոց —
Ու ապրում են ողջ աշխարհում—
Համոն,
Մի կարո,
Մի Պողոս։—
190
Երազ էր թվում Համոյին
Փողոցի արևոտ հեռուն.
Թվում էր՝ արևի վրա
Նստել է — ինքը Համոն։
Ոտքերը կախել է վար 195
Ու մռռում է դանդաղ մի երգ...
Հաշվվում է տոթ ուղեղում.
— Տասնըմեկ... տասերկու... տասերեք...
Հոսում է արևի գինին...
Իսկ էսօր առևտուր չկա... 200
Շուտով իրիկուն կլինի —
Կգնա —
Նորից կգա...