Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
205
էդ շոգին ո՞վ կլինի
Գինի կամ կոնյակ ուզող...
Երազում էր Համոն կիսաքուն,
Օրորվում էր մեղկ հոգում
Աշխարհը — շոգ մի անկյուն՝
210
— Առավոտ,
Կեսօր,
Իրիկուն...
էլ ո՞նց հրաշքներ տեսներ
Խանութպան Համոյի հոգին,
215
էլ ինչո՞ւ շարժը վեր տեղից...
Երբ եկան ասին «Պ ա տ ե ր ա զ մ»—
Չդողաց անգամ ծայրը... բեղի։
Չլսեց։ Չզգաց։ Չիմացավ։
Թվաց թե—հարսանիք է մի։
220
Ու պիտի հորդե այնտեղ—
Անհաշիվ... կարմիր... գինի...
Եվ երբ իրիկուն եղավ
Եվ ելավ, որ գնա վռազ—
Մինչև տուն լսեց բոլորից.
225
— Պատերազմ։ Պատերազմ։
— Պա-տե-րազմ։
Լսեցի՞ք—
Ելան—
Բանակներ հսկա, երկաթազրահ։
|
|