Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

230 Լսեցի՞ք—
Ելան—
Աշխարհի բոլո՛ր դաշտերի վրա։

Ելան,
Գնացին—
235 Ուրալից՝ դեպի Կարպատները լուրթ,
Ու Կարպատներից — մինչև էրզրում,
Ու էրզրումից — Տրիպոլի՛, Հռո՛մ։

Բոլո՛ր կողմերից հավաքված ելան․—
Թուրք,
240 Իտալացի,
Հնդիկ,
Վրացի,
Ռուս,
Շոտլանդացի—
245 Հայ,
Խունխուզ,
Թաթար,
Կիրգիզ,
Չինացի-
250 Նյու-Յորքից եկան
Տայիտի կղզուց,
Հեռու Բաղդադից ,- -
Եկան —
Ու՞ր եկան —
255 Բոլո՛րը բանվոր,
Մուշա,
Գյուղացի։ —

Եկան —
Ո՞ւր եկան.—
260 Լոնդոնից — Պեկին,