290
Արնաքամ տենդով, ահով վարակված՝
Աշխատում էին գործարաններում։
Գործարաններում վիթխարահսկա,
Որոնց երկաթե շչակները բյուր
Անասունների նման խելագար 295
Իրենց երկաթե խո՛րխն էին փնչում
Հորիզոնն ի վեր-
Գործարաններում աշխատում էին
Պրոլետարների բյուրավոր խմբեր։
Դեռ կռում էին ու կոփում ռումբեր, 300
Թեկուզ գիտեին՝ ո՞ւր պիտի ճամփեն․—
Դեռ կռում էին ու կոփում ռումբեր,
Որ միլիոն, միլիոն թնդանոթների
Անկուշտ, անհագուրդ ծարավը ջամբեն։
Եվ ովքե՞ր էին նրանք. — կիսաքաղց 305
Ռուս,
Հնդիկ,
Թաթար,
Գայլ,
Իռլանդարցի.— 310
Բոլորը — բանվոր,
Մուշա,
Գյուղացի՛։ —
Իսկ իրենք ոսկի կաբինետներում
Նստած՝ գիտուններ, խելքեր վիթխարի 315
Կռվի՛ պես դանդաղ որոճում էին
Երազներ մահի, արյունի, հրի։
Նրանք, ոսկեպատ կաբինետներում,
Հանճարում Հին հեղձուցիչ գազեր,
Որպեսզի Մահի ոտքերի առաջ