Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

320 Մի ակնթարթում կանգնել կարենան
Դիակի բերդեր ու բուրգեր մսե։

Եվ այսպես — եկան, ելան դեմ-դեմի
Բանակներ բազում ու բազմամիլիոն.
Եկան —
325 Բաղդադից — Բեռլին,
Պերեմիշլ,
Բեռլինից — Կալե,
Դուվր,
Վերդեն,
330 Լիոն...

Աշխարհից-աշխարհ,
Ծովից-ծո՛վ ելան․—
Նյու-Յորքից — Պեկին,
Ուրալից — Միլա՛ն․․․

ԳԼ. Գ


335 Այսպե՛ս էր։
Խառնըվեց իրար
Աշխարհը — եզերքից եզերք։
Եվ բոլո՛ր դաշտերի վրա
Կանգնեցին քաղաքներ մսե։

340 Հնամյա արևին մոտիկ,
Արևի հարազատը միակ—
Քայքայվում էր կարծես տոթից
Աշխարհը — նեխած մի դիակ։

Ու խելառ, սարսափից երեր,
345 Հավերժի մուժում անուղի—