Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տանում էր ժամանակը ծեր
Դիակը իր նեխած տղի...
Տանում էր — նեխած մի դիակ,
Փախցնում էր ամո՛թը իրա —
350 Ու հոսում էր արյունը տաք
Հավերժի ճամփեքի վրա։

Հեռու — Սատուրնի վրայից
Կարելի էր տեսնել՝ զազիր՝
Արնահոս վերքերի նման —
355 Լույսերը Բեռլինի, Փարիզի։
Դեղին, ամպերի նման,
Աշխարհի նեխած երեսին —
Կուտակվել էին արնահամ.
Ամպերը հեղձուցիչ գազի։
360 ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Այսպես էր։
Եվ դուք չիմացա՞ք,
Չտեսա՞ք ձեր մութ հոգում,
Թե ո՞նց — բանակնե՛ր մեռան՝
365 Հազա՛րը մի սև իրիկուն։
Որ նորի՛ց, խաչվելու համար,
Ինչպես նա, որ գնաց Հռոմ —
Միլիոննե՛րը անխոս գնացին
Վերդեն,
370 Պերեմիշլ
էրզրում...

Երևան։
Աստաֆյան փողոց։
375 Նստած է խանութպան Համոն։
Աշուն է։