380
Փողոցը լիքն է հիմա,
Դարձել է լեփ-լեցուն մի բերան։
Թափվել են մարդիկ խմբերով
Անձրևոտ մայթերի վրա։
Հորանջում է փողոցը թաց, 385
Որոճում է թեն, անատամ.—
Ծամվում են մշուշում ընկած
Հազա՜ր ու հազա՜ր գաղթական։
Իսկ այնտեղ — կիսամեռ ընկած —
Ժամերի հյուրընկալ բակում 390
Կիները շների նման
Ցկնում են ամեն իրիկուն։
Ցկնում են ժամերից նայող
Գթառատ աստծու համար
Քոսոտ Հիսուսներ հայո՛ւ, 395
Հիսուսներ՝ հիվանդ, հիմար․․․
Նայում է ժամերից աստված,
Ուրախ է. քիչ մնա... երգի․
Հոսում է թուքը նրա
Ճերմակ, փառավոր միրքին։— 400
Շաքարե աչքերի առաջ
Ծնվում են Հիսուսները հոծ.
— Գիտե որ՝ Նյու-Յորքից կգան
Կբանան հազա՜ր որբանոց։