Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 9 1 5 — 1 9 1 6


ԴԱՆԹԵԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ


I



Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին
Կապույտ երկնքի խորությամբ արբած։
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը—բաց։
5 Կանչում էր, կանչում ճամփան անմեկին՝
Ոլորապտույտ մեր առաջ փռված։

Եվ վերջին անգամ նայեցինք մենք ետ,
Ուր ոչինչ չկար մեզ համար գյութիչ․
Անցյալը կորել, ցնդել էր անհետ,
10 Որպես երազում արձակած մի ճիչ։
Ո՛չ մի տխրություն չէր ճախրում մեզ հետ
Կախարդել էր մեզ առավոտը ջինջ։

Պար էինք խաղում ու երգեր ասում,
Զենքերի փայլով հրճվում էինք մենք։