Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպես էր։
Խանութպան Համոն —
Հավատո՞ւմ եք՝ ա՛յն էլ չտեսավ,
Որ Պողոսը դարձավ զինվոր
435 Ու մինչև Պերեմիշլ հասավ․․․

Բայց երբ առևտուր չկար.
Որպեսզի ձանձրույթից չըքնի —
Համոն երկա՜ր-երկա՜ր
Երգում էր՝
440 «Մեր
Հայրենիք․․․»։

ԳԼ. Դ


Երևան։
Այսինքն — Նայիրի։

445 Այսինքն՝ այստեղից սկսած
Գնում է դարերի հեռուն
Հնամյա, հին մի երազ,
Երկիր մի՝ դարերի ուրու։
Աշխարհի ճամփեքի մեջտեղում,
450 Ուր գալիս են, խառնվում իրար
Արևմուտքն ու արևելքը հին —
Կանգնել է — դարերի ուրու —
Հնամյա երկիրը՝ Նայիրին։

Որպես արյունոտ հարցանիշ՝
455 Դարերի մեջ մեխված վաղուց՝
Կանգնել է երազի նման —
Եվ չկա՜ Նայիրի ուրիշ․․․