Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աշխարհի այն ահեղ օրերին,
460
Աշխարհի ճամփեցի մեջտեղում,
Ուր եղել էր հին Նայիրին —
Կանգնել էր — խանութպան Համոն։
Կանգնել էր խանութի առաջ,
Նայիրի պես «հզոր», «անսասան» —
465
Գնացել էր արյունոտ ռազմադաշտ
Համազասպը՝ «քաջ ջանբեզար»։
Իսկ նրանց երկուսի մեջտեղում,
Ակնոցը նայիրյան քթին՝
Կանգնել էր վարժապետ Սողոն՝
470
Նայիրի հարազատ որդին։
Դարերի մշուշից ելած,
Ձեռքին՝ հնամյա մի նետ —
Դարերի մշուշի վրա
Գրում էր՝ «Վ ե ց վ ի լ ա յ ե թ...»։
475
Ո՞նց իմանար Սողոն,
Կամ «ղարիբ», «գաղթական» մշեցին՝
Թե ինչո՞ւ Կարպատներն առան
Ու Ռեյմսի տաճարն այրեցին։
Է՛ն էլ նա հազիվ հասկացավ,
480
Որ երբ ռուսը քաշվեց Վանա —
Ուզեց, որ երկրի երեսին
«Խայու անուն չմնա․․․»։
Ողբալով Նայիրին հարազատ,
Աշխարհի ճամփեքի միջում —
485
Վարժապետ Սողոն հուսահատ
Հարցնում էր՝ «Ինչո՞ւ, ինչո՞ւ...»։
|
|