Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գլխի տեղ — հսկա մի բերան,
Գլխի տակ — անսահման մի փոր,—
515
Կանգնում էր դիերի վրա,
Խմում էր արյունը բոսոր։
Հագել էր — պուրպո՛ւր, ոսկի՜,
Շողո՜ւմ էր արևի ներքո.
Ժպիտը ճարպոտ երեսին`
520
Արշավում էր հաղթական երգով։
Եվ նրա երգին գերի,
Բաղդադից մինչև Լիոն,
Արնաքամ զարնվում էին
Զորքերը` միլիոն֊միլիոն...
525
. . . . .
Արնաքամ կռիվն այս ահեղ
Վերջ պիտի չունենար գուցե,
Թե բանակը մեր ետ չնայեր,
Չկանչեր` կանգևեցե՜ք, կանգևեցե՜ք...
530
Բանակը։
Բանակում մարդիկ,
Որ ուրի'շ պայքարի սովոր`
Կանչեցին ուրի՜շ մի մարտի
Բանակները այն ահավոր։
535
Կանչեցին ու դարձան իրանց՝
Ստեպները անծայր ու լեն,
Վառեցին դաշտերի վրա
Մրրիկներ ահեղ, հրեղեն։
|
|