Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պարզեցին դրոշներ կարմիր,
540
Կանչեցին աշխուժով հրձիգ.—
— Բանավորներ համա'յն երկրի,
Միացե՜ք, միացե՜ք, միացե՜ք...
Վառեց նրանց կանշն ամբողջ
Աշխարհր, որպես հրդեհ,
545
Ծփացին բանակները հոծ
Ու ծփանքը, ահեղ, հորդեց։
Մոսկովը ծփաց փողփողուն,
Ինչպես մի բոսոր դրոշակ —
Պարզե՛ց արնավառ աշխարհին
550
Մի կարմիր խնդության նշան։
Ու ելած հողմերից այդ վառ,
Որպեսզի խորտակե այդ հինը`
Լեռնացավ, որպես ղեկավար,
Ու կանգնեց Լենինը։
555
Ու ելած իրենց տեղից,
Հրահրած արնավառ ոսկով—
Նորի'ց բանակները դեղին
Շարժվեցին դեպի Մոսկով...
Եվ, որպես դաժան մի երազ,
560
Կարմիր զորքերի հանդեպ`
Փարիզի մշուշեց ելած
Կանգնեց գնդապետ Գալիֆեն:
Երկաթե քայլերով նորից
Արշավեց, որպես չար բազե,
|
|