Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մասիսի պես հզոր, կանգուն —
Ելել էր «նայիրյան ոգին»:

Ելել էր «հզոր», «անհաղթ».
Պարզել էր — երեքգույն դրոշ,
595 Հառնում էր — «անկաշկանդ», «ազատ» —
Ու չկա՜ր Նայիրի ուրիշ...

Աչքերը դարերի հեռուն,
Ակնոցը նայիրյան քթին`
Կանգնել էր վարժապետ Սողոն`
600 Նայիրի հնամյա որդին։

Դարերի մշուշից ելած,
Ձեռքին` հնամյա մի նետ —
Դարերի մշուշի վրա
Գրում էր` « Վեց վիլայեթ...»։
605

.  .  .  .  .  . 

Իսկ այնտեղ — Կարմիր Մոսկովից
Դեպի աշխարհները բոլոր —
Անթել հեռագիրը նորից
Կանչում էր ձայնով ահավոր։

610 Կանչում էր — երկրից֊երկիր,
Ձայնում էր խանդով բոցավառ.
- Ելի՛ր, սովալլուկ մարդկության
Անեծքով գերված աշխարհ...

Հյուսիսից մինչև արևելք,
615 Մինչև Հինդ, Հաբաշ, Հնդուչին —
Կանչում էր` «Եղբայրնե՛ր, ելե՛ք —
Սա՛ է մեր կռիվը վերջի՛ն»։