Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Եվ ո՛չ թե վարժապետ Սողոն,
645
Այլ Պողոսն է հիմա, քո որդին,
Որ դեմքը քրտինքով ողող`
Լծվել է գալիքիդ երթին։
Լծվել է օրերիդ երթին
Եվ սրտում խնդություն ու կամք`
650
Բյուրերի հետ մեկտեղ, միասին
Այս երկրագունդը հին
Քաշում է դեպի Ապագան...
. . . . . . . .
Հիմա —
655
Ամեն տեղ —
Լսո՞ւմ եք —
Զնգոց...
Երկաթի գրգիռ։
Օրերը — հրետանի։
660
Ու կյանքը, հին կյանքը հիմա —
Հիշո՞ւմ եք —
«Տ ի տ ա ն ի կ...»։
Հիշո՞ւմ եք.
Եղավ տո՜ն,
665
Լույսի ու երկաթի մեծափառ հանդես...
— Օրոր...
Շփոթում...
Մարսելեզ...
...Անտես։
670
Ու ճչաց—
Սո՜՞ւր ճչաց
|
|