Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կանչեց հոգևար —
Ռադիոն...
Կանչեց:
675 Դեպի քաղաքները բոլոր,
Դեպի կայանները բոլոր,
Ճչաց,
Սո՜ւր ճչաց
Կանչեց...

680 Ու մեռան:
Գնացին։
Ո՞ւր...

— Օրերը թռչում են, թռչում են արագ,
Օրերը — կրակ,
685 Պուրպուր...

Ուզո՞ւմ ես` բռնեմ հոգիդ այսօրվա —
Ու ծանր,
Երկաթե մի դիսկի նման —
Նետե՜մ —
690 Ո՞ւր նետեմ —
Ո՞ւր...
— Դեպի կյանքը գալիք,
Պուրպուր...
. . . .

695 Շինվում է աշխարհը հիմա,
Շինում են
Փողոց առ փողոց —
Մոսկովցի,
Բանվոր մի Իվան,