Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թող իմ սիրտը — բուրմունքը վարդի
Իսկ ուղեղս — կրակը խանձի։

15 — Իսկ հիմա լսեցե՛ք, մարդի՛կ,
Շահ-Նամեն բանաստեղծ Չարենցի...

1



Ոսկեվառ արևի նման
Իրանից նետված Նայիրի,
Նայիրից նետված Մոսկով —

20 Ես երգում եմ կյանքս հիմա —
Արևով,
Արյունով,
Ոսկով։

Ես ի՞նչ հրաշքով դարձնեմ
25 Օրերիս անիվն անգո.

Թոզ իմ երգը ձեզ թոցնե —

Նայիրի.

Կարս —

Մանկություն...

30 Ես Կարսում եմ —
Նորի՛ց,
Նորի՛ց...