Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարող եմ հասնել Հնդուչին,
Տիրանալ գանձերին Շահի...

Մանկություն... ոսկեթև՜ թռչուն...
60 Դեղնավուն ոսկի՜ հինայի...


II



Ես ծնվել եմ Մակու քաղաքում,
Արևի տակ ոսկեղեն, հասուն,
Շոգ շնչի տակ Օրմուզդի թևի —

1897 թվին։

65 Թափել է արևն Իրանի
Իմ հոգում Շիրազի վարգեր։

Բայց տխուր նայիրյան քամին
Իմ սրտում թախիծ է բարդել:
Դեռ աչքերս արևին չբացած
70 Նետել է ինձ հին մի քաղաք։ —

Ես անգույն Կարսում մեծացա
Հայրենիքս հեռուն թողած։

Աչքերս թևերի նման
Դեռ նիրհել էին շվարած`—
5 Երբ գրկեց ինձ թախիծն հնամյա,
Որպես տան մշտական ծառա։ —

(Նա մեր տանն էր վաղուց մեծացել,
Դեռ եղել էր պապիս ժամանակ։