Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մնացել էր հոգնած ու ծեր,
8O Սպասում էր, որ երկինք գնա։
Մենք նրան ասում էինք` ապի,
Նա տանում էր ինձ փողոց.
Սիրում էր ամեն բան թափել,
Երդվում էր նայիրյան հողով...)։

85 Հորական տնակում նստած,
Նա մռռում էր, որպես տան կատու:
Բայց հոգիս կարոտով վստահ
Երազում էր արև ու խնդում։

Եվ հենց նա էր, թախիծն հնամյա,
90 Որ ծածկած արև ու Իրան —
Մի ծերուկ ուսուցչի նման
Ինձ մի օր վարժարան տարավ։

Ու, ծածկած արև ու Իրան,
Նա, շնչով կարծես մի հրե —
95 Ուղեղիս կտավի վրա
Փորփրեց հնամյա գրեր...

(Իմ- հոգին
Ո՞նց
Իմանար,
100 Որ հոսանքը այդ հին գրերի
Իմ հոգու անհաղթ թևերին
Պիտի բյուր երկնքներ բանա։

Որ հետո,
Տարիներ հետո,