Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


105 Առածից բյուրպատիկ ավելի —
Նավերիս ճերմակ կտավին
նա քամի ու արև պիտի տա...):

Իմ խաղա՛ղ, կապո՜ւյտ մանկություն,
Դու նման ես լճակն ընկած
110 Արծաթե լուսինի դիսկին։ —

Դու կայիր — ու չկաս հիմա դու,
Արևի դեմ դու, թույլ, հանգար —

Բայց արդյոք կայի՞ր դու իսկի...


III



Եվ ահա — պատանի եմ ես
115 Տասնըչորս-տասնըհինգ տարեկան։ —

Հիմա քեզ,— պիտի քեզ երգեմ,
Իմ լուսե, հեռո՜ւ բարեկամ։ —

Աստղիկ։— Քո անունը այս
Ես պահել եմ սրտում իմ — վառ։

120 Ինչպես ծովն ընկած առագաստ
Թող ընդմիշտ նա այնտեղ մնա։

Օ, հաճա՜խ, հաճա՜խ, բարեկա՛մ,
Որպեսզի հոգիս չմրսի —
Ես հիշել եմ վայրկյան-վայրկյան
125 Կանաչած այգին Կարսի...