Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես հիշել եմ —
Ի՞նչ.
Չգիտեմ:_

Ես հիշել եմ այն ամառվա
130 Քո ժպիտը —
Տխուր,
Անթև,֊
Իմ շապիկը — հիշո՞ւմ ես ֊ ճերմակ...

Հիշո՞ւմ ես...

135 Ախր ի՞նչ հիշես...

Ախ, ոչինչ չկա հիշելու: —

Աշունը
Տերները քշեց —
Թիթեռներ դեղնած հուշերի...

140 Ների՞ր ինձ,
Ների՞ր, բարեկա՛մ,
Ինչքան էլ լուսե լինեիր —

Ես անմիտ պատանի էի
Տասնըչորս֊տասնըհինգ տարեկան...


IV



145 Եվ
Ահա-
Տասներկու թվին