Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Եվ ահա
Առաջին
Անգամ —
175
Այնտեղ... միևնույն տարին —
Երևար մի ուրիշ անգո,
Անունը... Երկիր Նայիրի:
Երևաց։
Երևի չկար,
180
Երևի չկային վարդեր։
Եկավ —
Ուսերիս վրա
Մի անհուն տխրություն բարդեց։
Թվաց թե —
185
Տեսնում եմ մշուշում
Մի կապո՜ւյտ֊ կապո՜ւյտ աղջիկ։ —
Նման էր— հնամյա փոշու,
Նման էր — արնոտած խղճի։
Սպիտակ շրթերի վրա
190
Կային... դեղնավուն վերքեր։
Տվեցի սիրտս նրան —
Ուզեցի, որ նրան երդեմ...
. . . . . . . . .
|
|