Եվ ահա ընկերներ նոր-նոր։
Նյու-Յորքից, Բասենից, Պոլսից։—
215
Մա՛հ։
Մա՛հ։
Մա՛հ։
Ընդհանուր, հանուր։
Զինվորի, աղջկա, հարսի։ —
220
Ես կարծում էի — այնտեղ,
Ռումբերի ահեղ որոտում
Կգտնեմ քո դեմքը լուսե։
Բայց գտա... դիակներ փայտե,
Ու տեսա մի երկիր, որը դու 225
Լքեցիր խուժումից մեր սև։
Ու իջավ թախիծն հնամյա
Ու հոգիս ճնշեց, ճնշեց...
Եվ իմ դեմ հրաշքի նման
Կրակվեց քո ուղին անշեղ...
VIII
230
(Ու՞մ ինչ, որ-միևնույն թվին-
«Պրոգրես» տպարանը Թիֆլիսում
Ավետեց իմ կոտրած թևի
Արնոտած անկումի մասին...
Ու «Գիր»-ը փոշոտ վիտրինում 235
Մի փոքրիկ բրոշյուր դրեց։-
161
92—11