Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իմ տողերը վիշտ բերին n՞ւմ—
Դանթեյան իմ տողերն հրե)։

IX



Իսկ
Հետո —
240 Տասնըհինգ թվին —
Երբ եկա, հասա Մոսկով —
Զգացի հսկա մի թևի
Թպրտում․․․ Վիթխարի սոսկում։

Թվաց թե —
245 Հասնում եմ ահա
Աշխարհի վերջին վրանին,—

Բայց որպես ոսկի մի վահան
Բարձրացավ արևն Իրանի․․․

Վառվեցին իմ հոգում հանկարծ
250 Վարդերը հեռու Շիրազի․․․

Օ, սի՛րտ իմ, գլխիվայր ընկար —
Կախվեցիր․․․ աղջկա վարսից։

Զարթնեցին հեռո՜ւ տարիներ —
Ձիերի նման վրնջան․․․

255 Արթնացավ հրկիզող մի սեր․․․—

Կարինե։

Կարինե Քոթանճյան․․․