Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Ծիածանը»...
Արևն է այնտեղ —
260
նայիրյան թախիծի միջից.
Հրկիզված իմ հոգին բանտել
Եվ ուզում էր անդարձ շիջի։
Իրանի արևն էր շոգ —
Լացակումած կապույտը Նայիրի..,
265
Ու թախիծը — խեղդող, ճնշող,—
Խառնված ոսկեման հրին։
(Դեռ չկա՜ր աշխարհում անշող
Դեռ չկա՜ր արև-Նայիրին...)։
Մոսկով։
Տասնըյոթ թվական։
270
Իմ սրտում — արևն Իրանի։
Եվ ուզում էր արևն ագահ
Հրգեհել սկսվող տարին։
Հունվար...
Փետրվար...
275
Քսանրվեց։
Պոկվեց, ինչպես քար սարից։ —
|
|