Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արևը՝ կարմրակեզ բանվոր՝
Գլորեց թափով վիթխարի:

Ի՞նչ...

280 —Հսկա,
Վիթխարի մի քար,
Որ նստել էր մեր թևերին։
Ծծում էր մեր արյունն, ագահ,—
Շնչում էր սառնություն բևեռի։

285 Գլորվեց։
Ու զուր,
Երերուն,
Մի վայրկյան սպասեց, չըգնաց։

Բացվել էր — անհուն մի հեռու։

290 Ջարդել էր մի հին մեքենա։


Կանգնել էր ճամփի սկզբին,
Ետևում — մռայլ տարիներ։

Վախենում էր կարծես վազքից...

295 Կարինե...

Հիմա՜ր Կարինե...



64