Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XII



Իմ հոգում — արևն Իրանի
Լափլիզում էր հրդեհի նման։

Ու ծանր, որպես գրանիտ,
300 Նայիր յան թախիծն հնամյա։

Թե իզո՞ւր կրքերիդ բազեն
Հետևեց ինձ երկա՜ր տարիներ...

Տխրություն էր հմայքդ մսե —

Կարինե...

305 Մշո՜ւշ — Կարինե...

XIII



Ինչպես քարը, մնացած ճամփին,
Որ նորից գլորվի պիտի —

Իմ հոգին կարոտով անբիծ
Սպասում էր վերջին աղետին։

310 Պիտ ընկներ, որպես գրանիտ,
Քո կարոտը հոգնած իմ խղճից —
Որ ոսկի արևն Իրանի
Խառնըվեր նայիրյան թախծին...

Եվ ահա —
315 Հունիս,
Հուլիս...


165