Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ ահա —
Սեպտեմբեր,
Հոկտեմբեր...

320 Զարնվեց կռանը — սալին։

Տեղացին — վիթխարի ռումբեր։

Ու ռումբերը — արնակեզ երգով
Պայթեցին ուղեղում իմ մութ։ —

Ու կարմիր ռումբերի ներքո —
325 Երազներս տվի... քամուն։

Գլորվեց, որպես գրանիտ,
Քn կարոտը հոգնած իմ խղճից։

Ու ոսկի արևն Իրանի
Խառնվեց նայիրյան թախծին...

XIV



330 Տասնըութ։
Թվական կյանքի։

Իրիկուն։ Վերագարձ։ Առավոտ։

Ազատվեց հին կապանքից
Հոգիս՝ վիթխարի ցավով։

335 Տասնըութ։
Թվական հրի։


166