Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


380 Խոր,
Խավար,
Ահավոր սպասում։
Հեռուն՝ կրակներ տարտամ։

Առավոտ — կգնանք, հզոր.—
385 Կփշրենք թշնամոլ շղթան։

Այստեղ էր — 19 թվին։

0, ինչ հո՜րդ էր տագնապն ուղեղիս...
Ու հոգիս հրդեհին տվի,
390Որ լափվի բոցերում դեղին։

Այնտեղ էր։
19 թվին։
Հավաքվել էր Բանակը Կարմիր։

Ու բոլոր ալքերում ծավի
395 Անսահման խնդություն կար մի։

Ու մոտիկ, մոտի՜կ էր այնքան
Երազած աշխարհը գալիք...

Հավատում էր — տերևն անգամ։
Որ... կգա՜, կգա՜ Անձկալին...

400 Կանգնել էր նա դռանը
Կարծես —
Խանդավառ՝ ճակատին արև։